«Մայրիկ» ֆիլմում նվագող հայ դուդուկահարի ընտանիքը ցեղասպանությունից մազապուրծ է եղել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի լրանում է Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: Ֆրանսիաբնակ դուդուկի վարպետ-կատարող Լևոն Մինասյանի ընտանիքը` պապն ու տատը ևս 1915 թվականի ջարդերի պատճառով փախել են Արևմտյան Հայաստանից ու ապաստան գտել Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Հենց այնտեղ էլ ծնվել է հայտնի դուդուկահարը:

Երևի քչերը գիտեն, որ հայի մեծ ցավի մասին պատմող «Մայրիկ» և «Պարադի փողոց N 588» հայտնի ֆիլմերում հնչող դուդուկի կատարողը հենց Լևոն Մինասյանն է: ՀՆա է նվագակցել նաև Մել Գիբսոնի հայտնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմում ու մինչ օրս էլ շարունակում է հրավերներ ստանալ ինչպես հայտնի ֆիլմարտադրող ընկերություններից, այնպես էլ աշխարհահռչակ ռեժիսորներից:

Armlur.am-ը զրուցել է ֆրանսիահայ դուդուկահար Լևոն Մինասյանի հետ, խոսել նրա անցած ուղու, կորցրած տարիների, ցեղասպանությունից մազապուրծ ընտանիքի, դուդուկի առանձնահատկությունների և այլնի մասին:

Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.

 

Տեսանյութի անգլերեն տարբերակը՝ ստորեւ




Լրահոս