ԲՀԿ-ից անկախացած պատգամավոր Բազմասեր Առաքելյանը` Վիգեն Սարգսյանի հովանավորյա՞լ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ից անկախացած պատգամավոր Բազմասեր Առաքելյանը Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից կմասնակցի 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին: Նրա հովանավորը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, ով վերջերս ներկա է գտնվել Առաքելյանի երեխաների կնունքի արարողությանը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Բազմասեր Առաքելյանը չհերքեց ՊՆ-ի հետ ունեցած ջերմ հարաբերությունների մասին լուրը: «Չգիտեմ` Ձեր տեղեկությունները որտեղից են, բայց շրջապատս նոր չեմ հավաքում: Եղել եմ մարզիկ, հավաքականի անդամ: Իմ երեխաների կնունքին, այո՛, Վիգեն Սարգսյանն էլ է եղել: Դա մկրտություն է, սուրբ մեռոն, քաղաքականության հետ չի կարելի կապել: Իսկ ինչ վերաբերում է 2017-ի ընտրություններին, ես ինքս 2012 թվականին մեծամասնական թեկնածու եմ եղել ու հավաքել եմ մոտ 20 հազար ձայն: Հիմա այս ռեյտինգայինը նույն մեծամասնականն է: Բա իմ հողն ու ջուրն է, հարգանք-պատիվ ունեմ…: Ի վերջո, Բազմասեր Առաքելյանը ՀՀԿ-ո՞վ է առաջադրվելու ռեյտինգայինով, «Որոշումը թող մնա իմ մեջ»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս