ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Արդեն մի քանի ամիս է, ինչ Վարդենիսում չկա նոտարական գրասենյակ: Անհրաժեշտության դեպքում ստիպված գնում ենք Մարտունու նոտարական գրասենյակ: Պատահում է, որ օրերով հերթ ենք կանգնում ու թողնում, նորից հետ գնում Վարդենիս: Հետաքրքիր է իմանալ, թե նոտարների համար հատուկ քննությունները կոնկրետ երբ պիտի անցկացվեն: Մենք այս հարցի հետ կապված  մեկ անգամ էլ ենք բարձրաձայնել, բայց այդպես էլ կոնկրետ պատասխան չենք ստացել: Վարդենիս քաղաքի մի խումբ բնակիչներՊԱՏԱՍԽԱՆ.  Դեռեւս հայտնի չէ, թե երբ պիտի այդ մրցույթը լինի: Երբ որ նոտարների համար քննություններ անցկացվեն, այն ժամանակ էլ Վարդենիսում կբացվի նոտարական գրասենյակ, եւ հայտնի կդառնա, թե ով է լինելու Վարդենիս քաղաքի նոտարը: Իսկ թե երբ, ես ոչինչ ասել չեմ կարող: ՀՀ արդարադատության նախարարության մամլո խոսնակ Կարինե Քալանթարյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մրցույթը կարող է տարիներով չանցկացվել, քանի որ նախորդ ամիսների փորձը ցույց է տվել, որ Վարդենիսի բնակիչները կարող են օգտվել Մարտունու նոտարական գրասենյակի ծառայություններից: Իսկ թե ինչ գնով, կարելի է պատկերացնել… Ընդ որում, գին ասվածը վերաբերում է ե՛ւ ճանապարհածախսին, ե՛ւ անտեղի վատնված նյարդերին:




Լրահոս