Հնարավո՞ր է` Սմբատ Գոգյանը հետ վերցնի հրաժարականի դիմումը. Մխիթար Հայրապետյանը մանրամասներ է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի մասնակցությամբ նիստը։

«Բավականին կառուցողական անցավ քննարկումը: Ես բավականին գոհ եմ և վստահ եմ, որ հետագա մեր գործունեության համար օգտակար աշխատանք իրականացրինք այսօր: Չի բացառվում, որ հետագայում էլի լինեն քննարկումներ հենց նույն թեմայով: Քննարկումը փակ անցկացնելու որոշումը հանձնաժողովինն է: Քննարկումների այս փուլում, ես չեմ կարող ձեզ հետ կիսվել բովանդակության մանրամասներով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Մխիթար Հայրապետյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է ԲՈԿ նախագահը հետ վերցնի հրաժարականի դիմումը, Մխիթար Հայրապետյանը պատասխանեց, որ այս պահին դեռևս չի կարող ասել:

Մխիթար Հայրապետյանը հայտնեց նաև, որ երկար անդրադրաձ է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի հովանավորչությանը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի նկատմամբ: Մխիթար Հայրապետյանի խոսքով` այսօր լրջագույն հարցեր են բարձրացվել, և բավականին արդյունավետ քննարկում էր:




Լրահոս