
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում ընդհանուր ուղեւորափոխադրումները այս տարվա չորս ամիսներին նվազել են 38.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալը, անցած տարվա չորս ամիսների համեմատ, նվազել է 40.2 տոկոսով: Օրինակ, երկաթուղով ուղեւորափոխադրումները նվազել են 17.3 տոկոսով, իսկ ավտոմոբիլային ուղեւորափոխադրումները՝ 38.8 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալը նվազել է 47.2 տոկոսով:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ նաեւ, որ էլէկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումներն այս տարվա հունվար-ապրիլին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 35 տոկոսով են նվազել: Էլեկտրատրանսպորտ ասելով՝ տվյալ դեպքում խոսքը Երեւանի մետրոյի մասին է: Արձանագրենք, որ ուղեւորափոխադրումների ծավալների նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ, անցած մոտ երեք ամիսներից սկսած, երկրում հայտարարված է արտակարգ դրություն, եւ դրա հետեւանքով քաղաքացիների տեղաշարժը նշված ամիսներին սահմանափակված է եղել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։