ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆՔ«Այսօրվա զորահանդեսը ցույց տվեց, որ մենք նոր զենք եւ զինամթերք ունենք, մենք տեսանք, թե ինչ են արտադրում մեր գործարանները»,-հպարտությամբ նշել է  գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը` առանձնացնելով  հայրենական ռազմաարդյունաբերական համալիրի արտադրած անօդաչու թռչող սարքերը: «Մենք ցուցադրեցինք նոր գնված տեխնիկան, որ կա Հայաստանում: Ցուցադրվեցին C-300 զենիթահրթիռային համալիրները, որոնք թեեւ այնքան էլ նոր չեն, քանի որ Ռուսաստանն արդեն C-400 եւ C-500 համալիրներ ունի, սակայն տարածաշրջանային մակարդակով մեր համալիրները բավարար են պաշտպանությունն ապահովելու համար»,-ասել է  գեներալ-մայորը: ՀԱՅՐԵՆԻՔԸ` ԱՂՔԱՏՆԵՐԻՆ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի գնահատմամբ` 1988թ. համաժողովրդական շարժման կարեւորագույն ձեռքբերումները Հայաստանի անկախության հռչակումը, Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախությունը, հայ ժողովրդի հոգեւոր եւ ազգային զարթոնքն ու հայոց բանակի ստեղծումն են: Ինչ վերաբերում է այս տարիների  բացասական կողմերին, ապա դրանցից Դալլաքյանն առանձնացրել է մի քանիսը: «Մեր երկրում չի իրականացվում ժողովրդավարության կարեւորագույն սկզբունքներից մեկը` ընտրությունների միջոցով իշխանությունների ձեւավորման եւ փոփոխության հիմնարար սկզբունքը: Կորուստն է նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության չկայացածությունը եւ համատարած աղքատությունը: Տպավորությունն այնպիսին է, որ հայրենիքը պատկանում է աղքատներին, իսկ պետությունը` հարուստներին»,-նկատել է պատգամավորը:ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի գնահատմամբ` ՄԱԿ-ի նստաշրջանի օրակարգում ընդգրկված ԼՂ հարցի ճակատագիրը կախված կլինի համանախագահող երկրների դիրքորոշումից: «Անկախ այն հանգամանքից` կքննարկվի այդ հարցը, թե ոչ, ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը փոփոխելու խնդիր կա: Մենք պետք է հիմնենք մեզ համար արտաքին քաղաքական նոր ուղեգիծ, քանզի առ այսօր ՄԱԿ-ում եղած քննարկումների հարցում Հայաստանն ապավինել է համանախագահող երկրների ընդդիմությանը»: Մելիքյանը չի բացառել,  որ ներկայումս  համանախագահողների մոտեցումը կարող է  փոխվել, եւ այդ պարագայում ԼՂ հարցի քննարկումը կարող է Հայաստանին տհաճ անակնկալներ մատուցել:ԱՐԴԱՐ ԼԻՆԵՆՔ«Մենք երջանիկ ազգ ենք, քանի որ կենսագրություն ունենք: Ես մեր ժողովրդին մաղթում եմ, որ իր կենսագրության հանդեպ արդար լինի»,-Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ շնորհավորելով հայ ժողովրդին` ասել է երգիչ-երգահան Ֆորշը (Վահան Գեւորգյան):10 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի բուժման համար փոխանցել է 10 հազար ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ բանաստեղծի մոտ վերջերս բժիշկները հայտնաբերել էին թոքի քաղցկեղ: Բարդ վիրահատությունը կարող է իրականացվել միայն Գերմանիայում: Բուժումն արժե 50.000 դոլար:ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ՌՈՒՄԲ ՉԻ ԵՂԵԼ      Երեկ` սեպտեմբերի 21-ի առավոտյան, ԱԻՆ-ն ահազանգ է ստացել այն մասին,  որ Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգում` Պանթեոնի տարածքում, տեղադրված է պայթուցիկ սարք: Դեպքի մասին տեղյակ են պահվել Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, 1-02 եւ 1-03 ծառայությունները:  Որոնողական աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Ոստիկանության բաժնի աշխատակիցներն իրականացնում են հերթապահություն:




Լրահոս