ԴԺԳՈՀԵԼ Է ԳԱՐԵԳԻՆ 2-ՐԴԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, որն, ի դեպ, այս օրերին գտնվում է ՌԴ-ում, շարունակում է լռել իր հրաժարականի մասին: Իսկ մինչ այդ, տարբեր վարկածներ են շրջանառվում նրա անակնկալ հրաժարականի մասին: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ Կարապետյանը Սերժ Սարգսյանի ծննդյան օրը հենց սեղանի շուրջ դժգոհել է ՀՀ-ում ստեղծված իրավիճակից: Նա ասել է, թե իրենք այս վիճակը չէին ուզում, սրա համար չէին պայքարում, աշխատում: Նա հռետորական հարց է ուղղել, թե ինչու է երկիրն այս ծանր վիճակին հասել, եւ ում է դա ձեռնտու, եւ ինչու ինքը չի կարողանում փողոցում ազատ քայլել` տեսնելով աղքատ քաղաքացիներին: Շատերի կարծիքով, նա հենց այդ խոսքերով կոնկրետ ակնարկներ է արել:




Լրահոս