ԱՐԺԵ՞Ր ԽԱՅՏԱՌԱԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական Regnum գործակալությունը երեկ տեխնիկական վերլուծություն է հրապարակել Հայաստանում կայացած զորահանդեսի վերաբերյալ` խայտառակելով մեր երկիրը: Հատ-հատ նշվել են Հայաստանի Հանրապետության հրապարակում ցուցադրված ռազմական տեխնիկայի տեսակները` նկատելով, որ դրանք շատ հին արտադրության են եւ ավելի վատն են, քան Ադրբեջանինը: Իհարկե, Հայաստանի ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը փորձել է շտկել իրավիճակը` ասելով, որ ամեն ինչ չէ, որ ցուցադրվել է, բայց իրավիճակը դարձյալ մնում է մտահոգիչ: Այդքանից հետո հարց է առաջանում` արդյոք արժեր, որ հաղթանակած երկիրը ցույց տար իր ուժն ինչ-որ զենքերի միջոցով: Մենք դա արել ենք գործով:




Լրահոս