ՏԱՊԱԼՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի եւ Երեւանի օրվա միջոցառումների մեկտեղումը կարծես թե բացասաբար ազդեց միջոցառումների կազմակերպվածության վրա: Մինչ Հանրապետության հրապարակում տպավորիչ զորահանդեսն էր ընթանում, քաղաքի այլ հատվածներում նախապես ծրագրված միջոցառումներից շատերն անցկացվեցին անկազմակերպ, որոշներն ընդհանրապես դուրս եկան ծրագրից: Այս մասին գրել է tert.am-ը: Ըստ այդմ` չի կայացել Մ.Սարյանի արձանի հարակից տարածքում նախատեսված գորգերի, նկարների եւ քանդակների ցուցահանդեսը: Տապալվել է նաեւ «Հայաստանի առաջին հանրապետության հռչակումն ու հին Երեւանի գույները» բեմադրությունների շարքը, որը ծրագրված էր «Մոսկվա» կինոթատրոնից մինչեւ Հանրապետության հրապարակ:Կիրովի այգում նախատեսված սպորտային միջոցառումների շարքում սկզբում կազմակերպված անցկացվում էր միայն մարզատրամաբանական խաղերի` շախմատի, շաշկու, տամայի եւ ռենդյուի առաջնությունը, սակայն շախմատի եւ շաշկու մրցաշարերի ավարտից հետո վարչական շրջանների ներկայացուցիչների միջեւ վեճ ծագեց. մի մասը հրաժարվում էր շարունակել, որից հետո դադարեցվեց միջոցառումը: Իսկ մյուս մարզաձեւերի համար նախատեսված խաղահրապարակները, ամրացված մարզական գույքն այդպես էլ մնացել էր չօգտագործված:Այսինքն` Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ի տարբերություն նախկինի` Գագիկ Բեգլարյանի, չկարողացավ ոչ միայն «Էրեբունի-Երեւան» միջոցառումը կազմակերպել, այլեւ տապալեց ՀՀ անկախության օրվան միացված Երեւանի տոնը:Իսկ օրվա վերջում անանցանելի էին քաղաքի կենտրոնական փողոցները, եւ որեւէ ոստիկան չկար, որպեսզի կարգավորեր այդ խայտառակ վիճակը:




Լրահոս