«Դալմա Գարդեն մոլում» ռումբի տեղադրման մասին ահազանգ կա. մարդկանց են տարհանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դալմա Գարդեն մոլում» ռումբի տեղադրման մասին ահազանգ կա. այս մասին ArmLur.am-ին տեղեկացրին ԱԻՆ-ից:

Ինչպես արդեն հայտնել էինք,  ԱԻՆ-ը Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։




Լրահոս