ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին. Արսեն Թորոսյանը՝ կտորե դիմակներ չկրելու հորդորի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողները ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցին նրա արված հայտարարություններից մեկի մասին, երբ վերջինս խորհուրդ էր տվել սրճարաններ կամ հանրային սննդի վայրեր չայցելել: Լրագրողը հետաքրքրվեց՝ ինչպես է իրեն զգում, երբ փաստացի նրա կոչին չեն հետևում նաեւ հենց իր թիմակիցները՝ իշխող թիմի անդամները: Ի պատասխան Թորոսյանը նկատեց, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչպես վարվել եւ ուր գնալ:

Նաև հետաքրքրվեցին, թե արդյոք այն մարդիկ, որոնք կորոնավիրուսով բուժվում են տանը, արդյոք փոխհատուցում ստանալու են թե ոչ: «Կան դեղորայքներ, որոնք մատչելի են եւ կարիք չկա այլ թանկարժեք դեղեր գնելու: Նորից եմ կոչ անում նաեւ մեր գործընկերներին՝ հետեւել մեր կողմից հաստատված գործելակարգին: Նաեւ ցանկանում եմ հայտնել, որ այդ բուժման արարողակարգի մեջ ներառված դեղերի մի մասը, որոնք ավելի թանկ են համեմատաբար, իրականացրել ենք գնում եւ բաշխել պոլիկլինիկական համակարգերին», – հավելեց նա:

Թորոսյանից նաեւ հետաքրքրվել ենք, թե արդյոք շարունակում է մնալ այն կարծիքին, որ կտորե դիմակներ կրել պետք չէ, այլ միայն անհրաժեշտ է բժշկական դիմակներ կրել:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս