ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանգստայան օրերին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ 86 վարորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանգստյան օրերին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես և մարզերն ու մայրաքաղաքը սպասարկող սպայական գումարտակների ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել հանրապետության ողջ տարածքում՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 2533 դեպք։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 107 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է 85 ոչ սթափ վարորդ։ 18 մեքենա շահագործվում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ փոխարինված համարանիշերով։ Հարգելի՛ վարորդներ, խստագույնս պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները. ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս