Armenian text to speach

Նոր նշանակում Փաշինյանի աշխատակազմում․ ով է նշանակվել պաշտոնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի աշխատակազմում նոր նշանակում է եղել։ Սերգեյ Արթուրի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի Անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգության քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պաշտպանական քաղաքականության բաժնի պետ։

Ինչպես տեղեկանում է ArmLur.am-ը, համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Որոշման համաձայն՝ Սերգեյ Բաղդասարյանը պաշտոնը ստանձնել է 2026 թվականի նոյեմբերի 24-ից։

Նշվում է, որ նրա պաշտոնային դրույքաչափը սահմանվելու է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան։

Նշանակումը կատարվել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 14.1-ին հոդվածի և 16-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա։

Սոնա Գրիգորյան



Մամուլի Տեսություն

Լրահոս