
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի դիմաց ցույցից առաջ զրահատեխնիկա եւ ջրցաններ են տեղակայել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նստավայրի մոտ ուժայիններով լի 6 բեռատար մեքենաներ են կայանված: Տեղակայվել են նաեւ ջրցան 2 մեքենաներ:
Ուժայինների մեծ կուտակում է նկատվում նաեւ Անկախության հրապարակում: Կառավարական տան մոտ ՕՄՕՆ-ի ուժեր են տեղակայվել:
Մինսկի կենտրոնում ինտերնետն առավոտվանից խափանումներով է աշխատում: