Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի կրակոցների գործով մեկ անձ կալանավորվել է։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Էջմիածին քաղաքի հիմնական դպրոցի հետնամասում գտնվող կիսաքանդ շինությունում հայտնաբերվել է ինքնաձիգը՝ 1 փամփշտատուփով, որի մեջ առկա են եղել թվով 36 հատ չկրակված փամփուշտներ։
Ապրիլի 12-ին Արմավիրում հնչած կրակոցների գործով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածներն են Յուրա Գալստյանը և Կարեն Վարդանյանը։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ապրիլի 12-ին Վաղարշապատում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով։
Քրեական վարույթի շրջանակում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ ArmLur.am-ի նախնական տեղեկությունների համաձայն՝ Արմավիրի կրակոցների պատճառը այն է, որ միջադեպի մասնակից կողմերը ունեն տաքսու բիզնես, ու մեքենան կայանելու տեղի հարցի շուրջ միշտ տարաձայնություններ են ունեցել, ու որոշել են հանդիպել, արդյունքում հնչել են կրակոցներ։
Արմավիրի մարզի բնակիչների խոսքով՝ վիճաբանած կողմերից մեկը Էջմիածնում Մխիթար Գազազյանն է, որը առավել հայտնի է «Բուսի Մխո» անվանմամբ, և Էջմիածնում հայտնի Բադալը։ Ըստ Արմավիրցիների՝ այս 2 կլանների միջև միշտ ներքին կոնֆլիկտներ են եղել, ու ինչ-ինչ հանգամանքներում բանը իրավապահներին չի հասել։ Անգամ կողմերից մեկի թիմակիցներից մեկը վերջին շրջանում միջադեպի արդյունքում կալանավորվել է։
Հիշեցնենք, որ ՆԳՆ-ից հայտնել են, որ Վաղարշապատում կրակոցների հետևանքով տուժած անձինք չկան։ Համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 անձի, հանգամանքները պարզվում են։ Իսկ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ ապրիլի 12-ին Վաղարշապատում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























