Չհիղանալու դեպքում պետք չի դիմել հեքիմների օգնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում անպտղությունը 18 տոկոս է կազմում,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոեւը: “Տարբեր պատճառներ կան անպտղության համար, որոնք կարող են բուժվել այլ միջամտությամբ, օրինակ` հնարավոր է բուժել լաբորասկոպիկ հետազոտություններով: Բայց լինում են մի շարք դեպքեր, երբ արտամարմնային բեղմնավորումը լինում է միակ տարբերակը, որ ընտանեկան զույգը կարող է ունենալ իր երեխան: Սա լինում է, երբ բացակայում են փողերը` տարբեր գործընթացների հետեւանքով, կամ կարող է լինել, երբ կա անհամատեղելիություն, նաեւ կարող է լինել այն դեպքում, երբ տղամարդու մոտ սերմնաբջիջները քիչ են: Այս դեպքում օգտվում ենք դոնորական սերմից, այս մեթոդը թույլ է տալիս օգտագործել միայն մի քանի սերմ, այլ ոչ` մի քանի հազար”,- բացատրեց Գ. Օկոևը:Նա անդրադարձավ նաեւ փոխնակ մայրերի թեմային՝ բացատրելով, որ լինում են դեպքեր, երբ կինը չի կարողանում պահել հղիությունը կամ, երբ չունի արգանդ: Այս դեպքում բժշկությունը դիմում է փոխնակ մայրությանը: Իր խոսքի վերջում` նա խորհուրդ տվեց չդիմել հեքիմների օգնությանը: 




Լրահոս