ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արցախի հերոս»,15 տանկ խոցած Դավիթը հերոսաբար զոհվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հերոսաբար զոհվել է   Սարդարապատ համայնքի բնակիչ Դավիթ Լյովայի Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչ Դավիթ Լյովայի Գրիգորյանն արժանացել էր «Արցախի հերոս» բարձրագույն կոչման, ով միայնակ խոցել էր թշնամու 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ:

Նշենք, որ ArmԼur.am-ը հոկտեմբերի 4-ին ներկայացրել էր նրա հերոսական կերպարը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս