ՖՈՏՈ․ Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ վիրավորները ՌԴ խաղաղապահներն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 221 կմ հատվածում բախվել են Սալիմ Պշկովի վարած КамАЗ մակնիշի և Ամին Քոշրոշահիի վարած Tractor Tanker մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով էլ Արթուր Գերեևի վարած КамАЗ-ն էլ հարվածել է Ս․ Պշկովի վարած КамАЗ-ի հետմնամասին։

2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, և Գորիսի Ճանշինը մատը մատին չի խփել, չի բարեհաճել անգամ վթարից հետո կատարել ճանապարհը ձնից ու մերկասառույցից մաքրելու աշխատանքներ։

Մինչդեռ՝ եթե Գորիսի Ճանշինը մի քիչ սրտացավ մոտենար աշխատանքին, ապա վթարը տեղի չէր ունենա։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից 2-ը և հիվադնանոց տեղափոխվածները Արցախում տեղակայված Ռուսաստանի դաշնության խաղաղապահ զորքերի ծառայողներ են, և դեպքի վայր է ժամանել նաև խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Մանրամասները՝ այստեղ։




Լրահոս