Armenian text to speach

Արդարությունը գալիս է արժևորելու ուսուցչին և սովորողին, ապահովելու ժամանակակից կրթություն. Արման Թաթոյանը երիտասարդներին ներկայացրել է կրթական ծրագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արման Թաթոյանն Արմավիրում ուսանողների հետ հանդիպմանը ներկայացրել է «Միասնության թևերի» կրթական ծրագրի առանցքային դրույթները։

Կարճ ներկայացնում ենք դրանք․

  • Կդադարեցնենք դպրոցների «կույր օպտիմալացումը», որպեսզի սահմանամերձ բնակավայրերում դպրոցները չփակվեն։
  • Կանցնենք 11-ամյա պարտադիր կրթության՝ լրացուցիչ 1 տարվա ընտրովի հնարավորությամբ։ Ավագ դպրոցի ծրագիրը կնախատեսի բուհական կյանքին ինտեգրվելու կամ միջին մասնագիտական որակավորում ստանալու իրական հնարավորություններ։
  • Գյուղական համայնքներում դպրոցական կյանքն ակտիվացնելու, մանկավարժներին խրախուսելու նպատակով կվերականգնենք «Գյուղական ուսուցիչ» ծրագիրը՝ արական սեռի երիտասարդներին զինծառայությունից տարկետման հնարավորությամբ։
Մանկավարժները կունենան մինչև 0% վարկի, մեկնարկային ֆինանսավորման հնարավորություն, իսկ երկարաժամկետ աշխատանքի դեպքում՝ տվյալ բնակավայրում հողամաս կամ միանվագ ֆինանսական աջակցություն։
  • Կրթության բյուջեն կհասցնենք ՀՆԱ-ի առնվազն 5 տոկոսի։ Ավելին, օրենքով կամրագրենք, որ կրթության ոլորտին պետական հատկացումները ՀՆԱ-ի 3,5 տոկոսից պակաս չի կարող լինել։
  • ՀՀ պետական բուհերում ՀՀ քաղաքացիների համար բարձրագույն կրթությունը կլինի անվճար։
  • Մասնավոր բուհերում ուսանողների համար կներդնենք ուսման և ապրելու ծախսերի հատուցման ճկուն վարկեր՝ առանց ուսման ընթացքում վճարման պարտավորության։
  • Կապահովենք պետություն-բուհ–աշխատաշուկա կապ, այդ թվում՝ պետության պատվիրած աշխատատեղերով։
  • Կձևավորենք բուհական 3 խոշոր կենտրոն՝ հյուսիսում, հարավում և Երևանում։

(Գ)




Լրահոս