Armenian text to speach

Ի՞նչ պատճառով են ուզում պատժել Բագրատ Սրբազանի գործը քննող դատավոր Կարեն Ֆարխոյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։

ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Ֆարխոյանին։ Միջնորդությունը կքննվի հունիսի 25-ին՝ ժամը 15:15-ին։

ArmLur.am-ի՝ արդարադատության համակարգից ստացված տեղեկությունների համաձայն՝ նա շուրջ մեկ տարի ուշացրել է դատական ակտի հրապարակումը, այսինքն՝ խախտել է օրենքով սահմանված ժամկետները։

Նշենք, որ Ֆարխոյանի վարույթում են եղել մի շարք աղմկահարույց գործեր, այդ թվում՝ Լևոն Քոչարյանի, Բագրատ Սրբազանի և այլոց գործերը։

Քնար Մանուկյան




Լրահոս