Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այցելել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Նշվում է, որ Զարիֆը Նախիջևանում է՝ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ տարբեր հարցերի վերաբերյալ բանակցություններ վարելու համար:
Այնտեղ ժամանելուն պես Զարիֆն ասել է, որ տարածաշրջանի հինգ երկրներ՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա կատարած իր այցերի ավարտին այցելում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո տարածաշրջանում տարանցման հնարավորությունները և համագործակցության պայմանները: