![](https://armlur.am/wp-content/uploads/2021/02/qocharyan-dat.jpg)
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դատավարությունը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով:
Նախորդ նիստին Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու մասին: Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց միջնորդությունը:
Միջնորդություններ էին ներկայացվել նաև դատախազներին եւ դատավորին բացարկ հայտնելու մասին: Այս միջնորդությունները նույնպես մերժվեցին: