ՖՈՏՈ. Հրազդան համայնքից նորակոչիկները մեկնեցին զինվորական ծառայության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ներկա է գտնվել Հրազդան համայնքից զինվորական ծառայության մեկնող նորակոչիկների՝ հայոց բանակ ճանապարհելու միջոցառմանը:

«Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի հետ այսօր ներկա գտնվեցի Հրազդան համայնքից զինվորական ծառայության մեկնող նորակոչիկների՝ հայոց բանակ ճանապարհելու միջոցառմանը, որի ընթացքում բարեմաղթանքի խոսք ուղղեցի մեր հայրենիքի ապագա պաշտպաններին՝ մաղթելով նրանց անփորձանք և խաղաղ ծառայություն:

Խորին շնորհակալությունս հայտնեցի նաև նորակոչիկների ծնողներին՝ իրենց զավակներին քաջաբար դաստիարակելու և հայրենասիրական ոգի փոխանցելու համար:

Տղերք, ամուր և ուժեղ եղեք, համայնքը մշտապես ձեր կողքին է:

Փառք հայոց բանակին:
Փառք հայ Զինվորին»:




Լրահոս