Քվեաթերթիկներից երկուսի վրա Արսեն Մկրտչյանին հայհոյանք է ուղղված եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր ընտրեց Արսեն Մկրտչյանին։ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 102-ը, 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Արսեն Մկրտչյանի օգտին կողմ է քվեարկել 87 պատգամավոր, Արմեն Հայկյանցի օգտին՝ 11։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ փակ քվեարկության ժամանակ հետաքրքիր դեպքեր են գրանցվել: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ քվեաթերթիկներից երկուսի վրա հայհոյանք է գրված եղել թեկնածու Արսեն Մկրտչյանի հասցեին, իսկ մեկն էլ քվեաթերթիկի վրա գրել էր վնգստացող դատավոր:

ArmLur.am-ը գրել էր, որ Արսեն Մկրտչյանին ընտրելու որոշումը վաղուց էր կայացվել. վերջինս անգամ ճաշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ նրան հավատարիմ լինելու երդում տվել:




Լրահոս