ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեղարքունիքի մարզում խոշոր եղջերավոր անասուններ են անկել. ինչն է եղել պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի երկու գյուղում սիբիրյան խոց հիվանդությունից մի քանի տասնյակ խոշոր եղջերավոր անասուն է անկել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարզի Վանեւան եւ Տորֆավան համայնքների 3 բնակչի մոտ սիբիրյան խոց է ախտորոշվել։ Երկու գյուղերում կենդանիների շրջանում է սիբիրյան խոց հայտնաբերվել, ինչի առնչությամբ էլ կատարվել է նմուշառում 7 բնակչից։

ArmLur.am-ի հետ զրույցում Տորֆավանի գյուղապետ Ահարոն Խաչատրյանը տեղեկացրեց, որ բնակիչը ձեռքի վրա վերք է նկատել, հետազոտվել է եւ պարզել, որ սիբիրյան խոցով հիվանդ է: Այս գյուղում, ի դեպ, անկել է 10 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի: Այս պահին հինգ կենդանի հիվանդ է, գյուղապետը հույս ունի, որ կհաղթահարեն հիվանդությունը:

Սիբիրախտի նկատմամբ հետազոտվել է նաև Վանևան բնակավայրից և արոտավայրերից վերցված 4 նմուշ հող, որոնց մեջ սիբիրյան խոցի հարուցիչներ չեն հայտնաբերվել: Բայց չնայած սրան՝ Վանեւանում 20 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի է անկել, չորս գլուխ ոչխար: Իսկ Վանեւանում սիբիրախտով հիվանդ քաղաքացիները բուժում ստանում են Մարտունի ԲԿ-ում:

Իրենց հերթին երկու գյուղապետերը ArmLur.am-ի հետ զրույցում վստահեցրեցին, որ կենդանիները դեռեւս ապրիլ ամսին պատվաստվել են, բայց այս դեպքում հարց է առաջանում՝ ինչու է սիբիրախտի նկատմամբ պատվաստած անասունը վարակվել ու անկել:

Սյունէ Համբարձումյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս