
«Մենք մտադիր ենք առաջին հերթին հարկերը հավաքել խոշոր բիզնեսից, ոչ թե փոքր ու միջինի վրա ավելացնել հարկային բեռը»:Տիգրան Սարգսյան «7or.am»Վարչապետն ուղղակի խոստովանել է, որ մինչ այժմ փոքր ու միջին բիզնեսի հաշվին են տնտեսություն պահել: Հիմա, երբ այդ բիզնեսների մահվան մասին լուրերն այլեւս չափազանցված չեն, Տ.Սարգսյանը հույս չունի, թե համեստ շրջանառություն ունեցող տնտեսվարողներից կարող է էլի ինչ-որ բան քամել: Բայց պարոն վարչապետն իր ասելիքը կարող էր ուղղել միմիայն ՊԵԿ ղեկավարին, ոչ թե հանրությանը: Թեպետ Գագիկ Խաչատրյանը վերջերս, հակադրվելով Սարգսյանին, հայտարարեց, թե ավելի շատ հարկեր հավաքելու հնարավորություն այլեւս չի տեսնում: Կարճ ասած, փակուղային իրավիճակ է, որից դուրս գալու միակ ելքը, թերեւս, նրանց հրաժարականն է: