ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Սարգսյանի անվան հետ կապվող «Սպիտակ Շորժա» լողափը կրկին վերաբացվում է. ովքեր են շահագործողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աղմուկի հետևանքով փակված «White Shorja» լողափը կրկին վերաբացվում է: Լողափի ֆեյսբուքյան էջում արդեն տեղադրվել են գովազդները, որոնք ազդարարում են լողափի վերաբացման մասին: ArmLur.am-ը փորձեց պարզել, թե ինչպես է ստացվել՝ մեկ տարի առաջ փակված լողափը կրկին վերաբացվում է:

Հիշեցնենք, որ նախորդ տարի հուլիսին, երբ կորոնավիրուսի բռնկման պատճառով լայնամասշտաբ հավաքույթներն արգելված էին, հենց այս լողափում փարթի էր կազմակերպվել, որին մասնակցել էր նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը եւ սկսեց շրջանառվել այն տեղեկությունը, որ այս լողափը հենց նրան է պատկանում, պարզապես շահագործվում է այլ անձի կողմից: Դրանից հետո նոր բացահայտումներ եղան տարածքի ապօրինի շահագործման մասին եւ Շրջակա միջավայրի նախարարությունն ապամոնտաժեց լողափի վրանները:

Եվ ահա, այս դեպքերից մեկ տարի անց լողափը կրկին վերաբացվում է:  ArmLur.am-ը զրուցեց տարածքի պատասխանատուներից մեկի հետ, որը չցանկացավ ներկայանալ՝ նշելով, թե ներդրումային ծրագիր է իրականացվել եւ թույլտվություն են ստացել լողափը շահագործելու վերաբերյալ: Պատասխանատուի խոսքով, իրենք որեւէ կապ չունեն նախորդ տարի այն շահագործող անձանց հետ:

 

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս