«Ժողովուրդ». Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելով չեն բավարարվել: Թեժ քննարկվում է նաև այն հարցը, թե ինչու են իրավապահ մարմինները, իրենց գնահատմամբ, չափազանց դանդաղ առաջ շարժվում, և սպասում են, թե երբ է այս պատմությունը հանգուցալուծվելու։
Հիշեցնենք՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը, անդրադառնալով Հայկ Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած թեժ միջադեպին, հայտարարել էր, որ իր կարծիքով՝ այդ հարցի հետ կապված ինչ-որ մեկը պետք է նստի:
Հիմա ՔՊ-ում հարց են բարձրացնում՝ այդ մարդը պետք է լինի Հայկ Սարգսյանը, բա հո Ալեն Սիմոնյանը չի «նստի»։ Եվ այս ֆոնին գլխավոր հարցը մնում է բաց․ ի՞նչ ընթացք կստանա Հայկ Սարգսյանի շուրջ ստեղծված պատմությունը, և արդյո՞ք իրավապահները կձեռնարկեն այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն գործի հանգուցալուծմանը՝ տանելով նախկին ՔՊ-ականին կալանքի։
«Ժողովուրդ». Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակների ուշադրության կենտրոնում է հայտնվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի անունը։ Քննարկվում է նաև նրա մասնակցությամբ քրեական գործի ընթացքը, որն այս պահին դատարանում է։
Ի՞նչ է կատարվում Մեսրոպ Մանուկյանի շուրջ, և արդյոք նրա հետ կապված քրեական գործը կարող է հանգեցնել պատգամավորի մանդատից զրկվելուն։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ ինչ փուլում է գտնվում գործը, որն առնչվում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի, ակտիվիստ Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպին։
Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլի 29-ին Չախոյանն ու Մանուկյանը յոգուրտ էին լցրել թաղապետի լուսանկարին, ինչի առիթով քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով։ «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում կրկին հիշել են այս քրեական գործի մասին, և քննարկվում է դրա ընթացքը։
Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ «Հրազդան ցեմենտ» գործարանի շուրջ լուրջ իրավիճակ է ստեղծվել։ Գործարանը ձեռք բերելու և այն շահագործելու հույսով ապրող աշխատակիցները սպասում են հանգուցալուծման, մինչդեռ գործարար Նարեկ Նալբանդյանի ֆինանսավորման հարցի շուրջ նոր հարցեր են առաջացել։ Երկար ժամանակ շրջանառվում էր տեղեկությունը, որ գործարար Նարեկ Նալբանդյանը պատրաստվում է ձեռք բերել տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտ» գործարանը, վարկային միջոցներ ներգրավել և վերագործարկել արտադրությունը։ Սակայն գործարքի ֆինանսավորման հարցում խնդիրներ են առաջացել, և հնարավոր է՝ գործարանի ձեռքբերումը ընդհանրապես չստացվի։
«Հրապարակ»․ Ռուսական կողմը լեզու է գտել Գուրգեն Արսենյանի հետ, ինչն էլ նրա պաշտոնանկության պատճառ է դարձել
Օգոստոսի վերջերից խոսակցություններ կան Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետկանչի մասին, ինչի վերաբերյալ գրվեց եւ չհերքվեց։ Սեպտեմբերին Արսենյանը Հայաստանում էր, եւ բոլորը վստահ էին, որ նա այլեւս չի վերադառնալու Մոսկվա:
Սակայն, ի զարմանս շատերի, նա կրկին մեկնել է եւ շարունակում է կատարել դեսպանի պարտականությունները, քանի որ, ըստ մեր աղբյուրի, նոր դեսպանի ագրեմանի հարցը դեռ լուծված չէ։ Տեղեկացանք, որ երեկ Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել՝ ՀՀ անկախության 35-ամյակի առիթով, չնայած Անկախության տոնից 20 օր անցել է: Նրա մտերիմները նշեցին, որ ընդունելությունն Արսենյանը կազմակերպել է իր հաշվին, որը նաեւ հրաժեշտի միջոցառում կարող էր համարվել։
Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ առաջիկայում ՌԴ ԱԳՆ-ում են դեսպանի հետ հրաժեշտի հատուկ միջոցառում կազմակերպելու:
«Իրավունք». Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում
«Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում հոկտեմբերի 25-ի ընտրություններին ընդառաջ. «Լրիվ չմոյի կարգավիճակում ենք հայտնվել` պիտի գնանք ու գովենք մի մարդու, ով 2020թվականին մեր ամենաթունդ քննադատն էր, բայց դե շեֆի հա-ին ո՞վ կարա չէ ասի, ստիպված ենք, մեր օրն էլ օր չի»,-դժգոհում են ՔՊ-ականները:
«Իրավունք». «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները
Եկեղեցու գործունեությունը քննող հանձնաժողով առաջիկայում հրավիրվելու են Վեհափառի դեմ դուրս եկած քահանանները, որոնց, ըստ տարածվող լուրերի, նախապես զգուշավել է.
«Պատրաստվեք, որ գալու եք ու բացահայտումներ անելու, քրքրեք ինչ չգիտեք՝ գտեք, որ սկանդալ լինի ամեն մի քահանայի հանձնաժողով գալը»,-ասում են այս տիպի հրահանգներ են իջեցվում Վեհափառ Հայրապետին ուրացած քահանաններին։





















































































