
54-համարի երթուղայինում տեղից ունեցած սպանության գործով որոշում է կայացվել:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 54 համարի երթուղին սպասարկող «Գազելում» սպանություն է տեղի ունեցել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (սպանությունը): «Նախնական վարկածով դիմակ չկրելու պատճառով քաղաքացիների միջև ծագել է վիճաբանություն, որը դարձել է սպանության առիթ»:
Եվ ահա Գարեգին Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 10:00-ի սահմաններու, Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկին՝ թիվ 54 երթուղային միկրոավտոբուսի մեջ, ապօրինաբար Արման Մերուժանի Հունանյանին դիտավորությամբ զրկել է կյանքից: Բաղդասարյանը կալանավորված է եւ նախաքննական մարմինը քրեական գործով որոշում է կայացրել եւ նախաքննության ավարտ է հայտարարել:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան