ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

683 ՆՈՐ ԴԵՊՔ

Օգոստոսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 239 739 դեպք, որոնցից 225 234-ը` առողջացած, 4785-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8570 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 511 103 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 6918 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 683 նոր դեպք: Ունենք 315 առողջացած, 7 մահվան դեպք:

 

 

ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ

Առավոտյան ժամը 10:00-ին Ֆիզիկայի ինստիտուտի գիտավան էին այցելել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներն ու ուսուցիչները` Աշոտ Բլեյանի հետ: Բնակիչները Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի բնակիչ, քաղաքացիական ակտիվիստ Սեդա Գրիգորյանին տեղեկացրին, որ ոստիկանները տարածքից քաղաքացու են բերման են ենթարկել: Սեդա Գրիգորյանը ոստիկաններից հետաքրքրվեց. «Ինչո՞ւ եք առեւանգել քաղաքացուն եւ ո՞ւր եք տարել»: Ոստիկաններն ասացին, որ բոլոր հարցերն ուղղեն իրենց լրատվականին: Սեդա Գրիգորյանը սոցցանցի իր էջում կոչ է արել քաղաքացիներին գալ «ֆիզգորոդոկ», որովհետեւ, իր ձեւակերպմամբ, ոստիկանությունը ստանձնել է կառուցապատողի փաստաբանի եւ անձնական թիկնազորի պարտականությունները: «Պետք է վերջ դնել ապօրինի աշխատանքներին, իսկ մարդուն առեւանգել են, ինչ է թե ասել է` մի՛ աշխատեք»,- ասաց նա: Ոստիկաններից մեկը նշեց, որ իրենք տարածքում հասարակական կարգն են պաշտպանում: Սեդա Գրիգորյանն ի պատասխան ասաց, որ ինքն էլ իր տունն է պաշտպանում, իսկ ոստիկանները անհատի բիզնես շահն են պաշտպանում, իսկ կառուցապատողը ոստիկանության աշխատակից է եղել:

Ավելի ուշ Սեդա Գրիգորյանն իր էջում գրառում կատարեց, որ ոստիկաններն առեւանգել են գիտությունների թեկնածու, Կոսմոլոգիայի եւ աստղաֆիզիկայի կենտրոնի գիտաշխատող Հարություն Խաչատրյանին. «Քանի դեռ մենք Գորոդոկի այլ հատվածում զբոսնում էինք սեբաստացիների հետ, ոստիկանությունը եկավ, նորից ստանձնեց կառուցապատողի անձնական թիկնազորի պարտականությունը, արտոնող ապօրինի շինաշխատանքների շարունակումն ու առեւանգեց քաղաքացու… Սա է ձեր դեմքը` նախահարձակ լինել խաղաղ բնակիչներին ու ահաբեկել։ Այս «բեսպրեդելը» մեր գլխին բերողներին հերթով պատասխանատվության ենք ենթարկելու»։

 

 

 




Լրահոս