Հավկիթները ձեռքին գնացել է գյուղապետարան ու սկսել հարվածել. ուշագրավ դեպք Տավուշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացին հավկիթները ձեռքին գնացել է գյուղապետարան ու սկսել հարվածել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավիճակը հասել է այնտեղ, որ քաղաքացիները, չստանալով համայնքի ղեկավարներից իրենց հուզող հարցերի պատասխանը, ստիպված են լինում հավկիթները ձեռքներին գնալ գյուղապետարն ու հավկիթներով հարվածելի գյուղապետարանի պատերի:

Մեզ հայտնի դարձավ, որ Մանվել Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, համաձայն չլինելով Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանի կողմից բնակավայրի աղբահանության կապակցությամբ իրեն տրված պարզաբանումների հետ, 2021 թվականի օգոստոսի 4-ին ժամը 11:30-ի սահմաններում իր ավտոմեքենայով գնացել է Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրի վարչական շենքի բակ, խուլիգանական մղումներով, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, իր հետ տարած մեկ տուփ հավկիթները սկսել է նետել վարչական շենքի ուղղությամբ, հավկիթներով հարվածներ հասցրել շենքի պատերին, պատուհաններին, բարձրաձայն անհասցե գոռգոռոցներով խաթարել է հանրային ծառայության բնականոն աշխատանքի ընթացքը, շուրջ 30 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ:

Ք.Մ. 




Լրահոս