Այս պահին լարված իրավիճակ է Կոտայքի մարզի Քասախ համայնքի համայնքապետարանի մոտ: Բնակիչներն ակցիա են անում ընդդեմ համայնքապետի նոր ժամանակավոր պաշտոնակատարի, որը ՔՊ-ական թեկնածու Արտակ Թովմասյանն է: Համայնքապետարանի մոտ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել։
Համայնքապետարանի դուռը փակ էր, իսկ իրավապահները հատուկ սարքի միջոցով բացեցին համայնքապետարանի դուռը և ներս մտնել, ինչից հետո բնակիչներն ամոթանք տվեցին ոստիկաններին:
Համայնքապետարանի աշխատակիցներից մեկն էլ ասաց.
«Որևէ մեկը չփորձի մեր սենյակ մտնել, իմ անձնական իրերն են այնտեղ: Հանցագործության մասին հաղորդում եմ տալիս, ապօրինի մտել են պետական շենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Քասախի համայնքապետարանի աշխատակիցները և բնակիչներն ակցիա են իրականացնում համայնքապետարանի շենքի դիմաց:
Նրանք նշում են, որ գործող համայնքապետ Արա Մկրտչյանի փոխարեն, որը նոյեմբերի 10-ից գտնվում է կալանքի տալ, համայնքապետի ԺՊ է նշանակվել ՏԻՄ ընտրություններում ՔՊ թեկնածու Արտակ Թովմասյանը, ինչին բնակիչները դեմ են: