Armenian text to speach

Դեկտեմբերի 10-ից Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են.

«Հարագելիˊ ուղևորներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս․թ․ դեկտեմբերի 10-ից Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու։

Խնդիրը գտնվում է ընկերության համապատասխան բաժնի մասնագետների ամենօրյա ուշադրության կենտրոնում։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վճարային քարտերում առկա երթերը կարող եք օգտագործել՝ մինչև դրանց սպառվելը։
Պատճառած անհարմարությունների համար՝ կանխավ հայցում ենք Ձեր ներողամտությունը»։




Մամուլի Տեսություն

Լրահոս