Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Աշոցքի տարածաշրջանի Թորոսգյուղ-Վարդաղբյուր ճանապարհահատվածն առատ ձյան, ցածր տեսանելիության և ձնաբքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Վարդենյաց լեռնանցքում և Սպիտակի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։




Լրահոս