ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Տաքսու վարորդը որոշել  է հաճելի անակնկալ մատուցել հաճախորդներին: Նա մեքենայի մեջ սուրճերի տեսականի է պատրաստել ու սիրով առաջարկում է բոլոին:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ու՞մ եւ ի՞նչ պայմաններում է տրամադրվում երկարամյա ծառայության կենսաթոշակը:

Հրաչ Աթաբեկյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի`

թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմների անդամներին, բորտoպերատորներին եւ բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, եւ նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իuկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում, եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է,

oդային երթեւեկության կառավարման ծառայության կարգավարի (դիuպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք, իuկ առողջական վիճակի պատճառով oդային երթեւեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին` եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երկարամյա ծառայության կենսաթոշակը նշանակվում է ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, եւ նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հայրության որոշման պետական գրանցման համար:

Օֆելյա Միրզոյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Օ. Միրզոյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ հայրության ճանաչման պետական գրանցման համար երեխայի մոր եւ երեխայի նկատմամբ հայր ճանաչող անձի համատեղ դիմումը կարող է տրվել երեխայի մոր հղիության ընթացքում՝ ծննդի պետական գրանցման ժամանակ կամ դրանից հետո:  «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով, նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած համապատասխան վճռի հիման վրա հայրության ճանաչման պետական գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել բացառապես երեխայի ծննդի պետական գրանցումից հետո՝ շահագրգիռ անձի կողմից: Հայրության ճանաչման պետական գրանցման համար ներկայացվում են՝

1) համատեղ դիմումի դեպքում՝ երեխայի նկատմամբ իրեն հայր ճանաչող անձի եւ երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթերը.

2) երեխայի ծննդի գրանցման մասին վկայականը կամ ակտային գրանցման տվյալները, եթե հայրության ճանաչման գրանցումը կատարվում է երեխայի ծննդի պետական գրանցումից հետո.

շարունակելի

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայրության ճանաչման պետական գրանցումը կատարվում է դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը:

 

 

 




Լրահոս