Հայ մարզիկը նոկաուտի է ենթարկել Ղրղզստանը ներկայացնող մրցակցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանցի մարզիկ Գրիշա Մելքոնյանը MMA Series 47-ի շրջանակներում հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ազիզբեկ Քելդիբեկ Ուուլուին:

Մենամարտը տեղի է ունեցել նախօրեին։ Առաջին իսկ ռաունդում Մելքոնյանը ոտքով հարվածել է մրցակցին՝ նոկաուտի ենթարկելով նրան:

Դիպուկ հարվածից հետո ղրղզն այլևս չի կարողանում շարունակել մենամարտը։ Խառը մենամարտերի MMA Series 47 մրցաշարը կայացել է Լյուբերցիում ՝ «Տրիումֆ» սպորտային պալատում։




Լրահոս