Արթիկի բանտի 5-րդ մասնաշենքի 3 -րդ հարկում դատապարտյալները ծեծկռտուք են սարքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Հովնիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ, 2021 թվականի սեպտեմբերի 15-ի առավոտյան «Արթիկ» ՔԿՀ-ում մեթադոն ստանալիս դատապարտյալ Արա Արշալույսի Սահակյանի ներկայությամբ դատապարտյալ Կարապետ Պարտուխի Սահակյանի կողմից դատապարտյալ Սևադա Արշալույսի Պողոսյանի հետ բարձր տոնով խոսելու և դիտողություն անելու հարցի շուրջ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի 5-րդ մասնաշենքի 3-րդ հարկում գտնվող խաղասենյակում դատապարտյալներ Հայկազ Վրեժի Գևորգյանի և Մուշեղ Հովհաննեսի Մուշեղյանի հետ վիճաբանել են Կարապետ Պարտուխի Սահակյանի և Արա Արշալույսի Սահակյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով ծեծի են ենթարկել Կարապետ Սահակյանին. ձեռքերով և ոտքերով յուրաքանչյուրը բազմաթիվ հարվածներ են հասցրել Կարապետ Սահակյանի մարմնի տարբեր մասերին՝ վերջինի առողջությանը պատճառելով ձախ ականջախեցու շրջանի քերծվածքի ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք և ֆիզիկական ցավ:

Այսինքն` Արթուր Լևոնի Հովնիկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար:Քրեական գործը ուղարկվել է դատարան:

Նշենք, որ բանտի պետը ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդին է:




Լրահոս