Ձեռքերի մաշկը շատ բարակ է, նուրբ ու խոցելի, ինչի հետևանքով էլ ծերացման առաջին նշանները հաճախ առաջին հերթին ի հայտ են գալիս հենց ձեռքերին։ Սա պայմանավորված է նրանով, որ լվացող միջոցները, անբարենպաստ եղանակային պայմանները, սխալ սննդակարգը, վատ խնամքն ու կոշտ ջուրը խիստ բացասաբար են անդրադառնում ձեռքերի մաշկի վրա, իսկ նման անբարենպաստ ազդեցության հետևանքով մաշկը շատ ավելի արագ է ծերանում և պատվում է տարիքային պիգմենտային հետքերով ու կնճիռներով։
Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ճիշտ սնուցել և խոնավացնել ձեռքերի նուրբ մաշկի, ինչի համար կիրառվում են տարատեսակ քսուքներ ու դիմակներ։
1 ձվի դեղնուցը, 1 ճաշի գդալ մեղրը և 1 թեյի գդալ վարսակի ալյուրը լավ խառնել, ստացված զանգվածը քսել ձեռքերին, այնուհետև կտորից ձեռնոց դնել և թողնել ամբողջ գիշել։ Այս արդյունավետ բնական դիմակն օգնում է հեշտությամբ ազատվել մաշկի չորությունից ու մանր կնճիռներից։
2 միջին չափի կարտոֆիլը խաշել, ավելացնել մի փոքր կաթ, այնուհետև տրորել ու ոչ շատ թանձր խյուս դարձնել։ Ստացված զանգվածը հարկավոր է քսել ձեռքերի մաշկին ու թողնել 2-3 ժամ։ Այս դիմակը շատ արդյունավետ է ձեռքերի ծերացող մաշկին թարմություն ու երիտասարդություն հաղորդելու համար։
Վարսակի փաթիլները սրճաղացով մանրացնել և ավելացնել մի փոքր ջուր մինչև ստացվի բավական ծորուն խյուսանման զանգված։ Այս զանգվածին ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր ու մի քանի կաթիլ ձիթայուղ, լավ խառնել, այնուհետև քսել ձեռքերին և թողնել կես ժամ։ Այս բնական միջոցն օգնում է պահպանել ձեռքերի մաշկի երիտասարդությունն ու թարմությունը։
1 ճաշի գդալ օսլան լուծել 1 լիտր գոլ ջրում, այնուհետև ձեռքերն ընկղմել ստացված լուծույթի մեջ ու պահել 15 րոպե։ Այս պրոցեդուրայից հետո մաշկին հարկավոր է անպայման սնուցող նրբաքսուք քսել։ Այն շատ արդյունավետ է ձեռքերի կոշտացած մաշկը խնամելու և մանր ճաքերից ու կոշտուկներից ազատվելու համար։
Հալվեի տերևի կոշտ հատվածները հեռացնել, այնուհետև դրա պտղամիսը մանրացնել ու խյուս դարձնել, ավելացնել նույն քանակությամբ քերիչով մանրացրած թարմ վարունգ և լավ խառնել։ Ստացված դիմակը քսել ձեռքերի մաշկին և թողնել կես ժամ։ Այս դիմակն օգնում է պահպանել ձեռքերի մաշկի երիտասարդությունն ու թարմությունը։
Կաղամբի տերևն ու 1/2 հասած բանանը կոտորակիչով լավ մանրացնել, այնուհետև ավելացնել մեկ ճաշի գդալ բարձր յուղայնությամբ սերուցք և լավ խառնել: Ստացված դիմակը քսել ձեռքերին ու թողնել 20 րոպե։ Այս բնական միջոցը շատ արդյունավետ է մաշկի թարմությունն ու գեղեցկությունը պահպանելու համար։