
Արտակարգ
իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր
ժամը 19.19–ին գրանցվել է
3.3 մագնիտուդով երկրաշարժ,
որի էպիկենտրոնը`
Մասիս քաղաքից
7 կմ հարավ:
Երկրաշարժի գրանցվել է 10 կմ խորության վրա,
իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել
է 4-5 բալ:
Այն
զգացվել է Երևանում, Մասիսում, Արտաշատում և Արարատյան դաշտավարի այլ
բնակավայրերում: