
Հայաստանում մարտի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422307-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ օրում կատարվել է 1709 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 950 838 է:
Փաստացի այս պահին բուժվում է 2686 պացիենտ: Մեկ օրում նվազել է 62-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 409 357 անձ` վերջին մեկ օրում 80 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8595 է: