
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք Ուկրաինային 40 մլրդ ԱՄՆ դոլարի հավելյալ օգնություն տրամադրելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ուկրաինային օգնելու համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու նախաձեռնությանը հավանություն էր տվել նախորդ շաբաթ, իսկ Սենատը՝ մայիսի 19-ին։