Հունիսի 1-ին, ժամը 16։39-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքում կամուրջ է փլուզվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ փլուզվել է Ձորագետ գետի վրա կառուցված Ստեփանավան քաղաքից դեպի ձորի հանգստյան գոտիներ տանող մետաղական կամուրջը (մոտ 10 մ երկարությամբ)՝ մասամբ. շրջվել է «ZIL» մակնիշի բեռնատարը, տուժածներ չկան։