«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Երեւանում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը: Այն վարեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նիստի շրջանակում հանդիպումներ եղան նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ։ Նիստին մասնակցում էին 120-ից ավելի անդամներ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված նիստից հետո ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամների համար ոչ պաշտոնապես ընթրիք էր կազմակերպված «Ֆլորենս» ռեստորանային համալիրում։ Հիշեցնենք, որ այդ համալիրը պատկանում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին կամ, այլ կերպ ասած, «նախկիններին»։ Եվ այստեղ ուշագրավ է, որ հունիսի 4-ին այդ նույն ռեստորանում անցկացվել է ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանի թոռնուհու հարսանեկան արարողությունը, որի հարսանիքի քավորը նույն Կարեն Կարապետյանի որդին էր։ Ստացվում է՝ մեկ օր այնտեղ ընդդիմությունն է, մյուս օրը՝ իշխանությունը։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում