Armenian text to speach

ՖՈՏՈ․ Հին պատերի մեջ՝ նոր մշակույթ․ Պոլիտեխնիկի պատմության մեջ՝ նոր էջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ռեկտոր Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և հայտնել, որ համալսարանում մեկնարկել է պատմական ուսանողական ճաշարանի վերակառուցման ծրագիրը։

«Պատմությունը վերածում ենք ապագայի»,- գրել է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ պատմական ուսանողական ճաշարանը վերակառուցվելու է որպես ժամանակակից սննդի սրահ (Food Court), որը նախատեսված է ուսանողների, աշակերտների և համալսարանի աշխատակիցների համար։

«Սա պարզապես շենքի վերանորոգում չէ։ Սա միջավայրի փոփոխություն է, որտեղ ուսանողը, աշակերտը և համալսարանի յուրաքանչյուր աշխատակից կկարողանա ունենալ առողջ, որակյալ և հասանելի սննդի հնարավորություն»,- նշել է ՀԱՊՀ ռեկտորը։

Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ՓԲԸ-ի համագործակցությամբ։

Նախատեսվում է, որ 2027 թվականին Պոլիտեխնիկի թիվ 13-րդ մասնաշենքի առաջին հարկում կգործի նոր, ժամանակակից և ուսանողակենտրոն սննդի սրահ։

«Հին պատերի մեջ՝ նոր մշակույթ։ Պոլիտեխնիկի պատմության մեջ՝ նոր էջ»,- գրել է Գոռ Վարդանյանը։




Լրահոս