ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ջրվեժում

 

Երեկ առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Սեւանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի մայթեզրին, շուրջ  2 օր է, սպիտակ գույնի Nissan մակինշի ավտոմեքենա է կանգնած, եւ մեջը դի կա:

Սեւանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լիբանանի քաղաքացի, 51-ամյա Շահե Գ.-ն էր:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ով իրավունք ունի ստանալու սոցիալական նպաստ:

Հեղինե Մնացականյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող եւ ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը: Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին պետք է դիմի իր փաստացի բնակության վայրի՝ պետական նպաստ տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին:

 

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ովքե՞ր կարող են ընդունվել նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ:

Սուսաննա Մարտոյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՆՄՄԿ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել առկա ուսուցմամբ առնվազն հիմնական կրթություն ունեցող, իսկ հեռակա ուսուցմամբ՝ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք` համաձայն իրենց դիմումի:

Հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` մրցութային հիմունքով՝ բացառությամբ արվեստի, առողջապահության եւ սպորտի ոլորտի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների: Օտարերկրացիները իրենց ընտրությամբ ուսհաստատություն կարող են ընդունվել ընդհանուր հիմունքներով` միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով: Արգելվում է նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

Անվճար ուսուցման տեղերում մրցութային հիմունքով ընդունվում եւ ուսումնառում է.

1) մինչեւ 19 տարին լրանալը հիմնական կրթության հիմքով նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողը` մինչեւ ուսումնառության ավարտը,

2) 19 եւ ավելի տարիք ունեցող հիմնական կրթության հիմքով նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողը` մինչեւ 19 տարին լրանալն ընդունված ուսանողների մրցույթից հետո թափուր տեղի առկայության դեպքում,

3) միջնակարգ կրթության հիմքով նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություն ընդունելության կարգով ընդունված ուսանողը,

4) միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված արտոնություն ունեցող ուսանողը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ երկքաղաքացիները եւ ազգությամբ հայ օտարերկրացիները հաստատություններ կարող են դիմել ընդհանուր հիմունքներով կամ օտարերկրացիների համար ՀՀ կառավարության սահմանած կարգով` իրենց ընտրությամբ:




Լրահոս