ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկին պատգամավորի դատախազ եղբոր նկատմամբ բռնություն կիրառած պարեկը Քննչական կոմիտեում է. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եղբոր՝ Էդգար Պետրոսյանի եւ պարեկների միջադեպի գործով դատախազությունը ուշագրավ որոշում է կայացրել, ինչով պայմանավորված այս պահին պարեկն իր փաստաբանի հետ ներկայացել է ՀՀ քննչական կոմիտե:
Դատելով իրավիճակից՝ դատախազությունը պարեկի գործողություններին հակառակ որոշում է կայացրել, ինչը պատճառ է հանդիսացել, որ նրանք ներկայանան ՀՀ քննչական կոմիտե: Իսկ թե ինչ տեղի կունենա կոմիտեում հետեւենք զարգացումներին:

«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ պարեկներն ու դատախազը վերջերս առերես հարցաքննվել են, եւ ամեն մեկն իր խոսքն է առաջ տարել: Հիմա գնդակը Քննչական կոմիտեի դաշտում է: Մեզ հասած լուրերի համաձայն՝ այս պահին նախաքննական մարմինը հակված է մեղադրանք առաջադրել պարեկին:

Ինչպես հայտնի է, հուլիսի 8-ին նախկին պատգամավորի դատախազ եղբայրը՝ Էդգար Պետրոսյանը, պարեկների հետ բախվել էր:

Պարեկները պնդում են, որ դատախազը հայհոյանքներ է հնչեցրել, բռնություն է կիրառել, այդ պատճառով են իրենք դատախազին բռնությամբ ձերբակալել: Համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ Էդգար Պետրոսյանն իր տան բակում կանգնած զրուցում է, եւ պարեկները, արցունքաբեր գազ կիրառելով, նրան ձերբակալում են, իսկ ավելի ուշ ազատ արձակում: Այս դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, եւ գործը հասել է մեղադրանքի փուլին»։

Քնար Մանուկյան




Լրահոս