ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանակից ազատվելը՝ երևանյան տան գին. իրավապաշտպանը՝ Վազգեն Սարգսյանի «մեթոդի» ու փրկագին-կաշառքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արյունալի պատերազմից երկու տարի անց պետությունը բանակի վերաբերյալ մեկ առաջարկ է արել ու այն ակնհայտորեն խտրական, սոցիալական անհավասարությունն ու անարդարությունը ընդգծող նախագիծ է: Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի տեսակետն է՝ բանակից գումարի դիմաց ազատվելու նախագծի մասին:

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ եթե օրենքն ընդունվի, ապա այն ոչ միայն խորացնելու է երկրում առկա բևեռացումն, այլև մեծացնելու է անվստահությունը բանակի նկատմամբ:

«Նման նախագծով էլ մարդիկ բանակն էլ ավելի են ընկալելու որպես անցանկալի մի տեղ, որտեղ հայտնվողները անվճարունակներ, անպահովներ ու անճարներ են»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանն ու հավելում՝ այսօրվա կառավարությունը չի կարողացել նոր բան մտածել ու իրագործել քան երեսուն տարի եղած վարքերի ու բարքերի լեգիտիմացումը:

«Դեռևս 1990-ականներին մարդիկ վաճառում էին իրենց բնակարաններն ու Վազգեն Սարգսյանի մեթոդներով փողոցից բանակ բռնի կերպով տեղափոխվածներին իրենց երեխաներին փորձում էին ազատել փրկագին կաշառք վճարելով: Հիմա նույն սակագներն են, այն է՝ միջին կարգի բնակարանի գին վճարելով՝ մարդիկ պետությունից կգնեն նրանց կյանքի, առողջության, կրթության իրավունք»,- հավելում է նա:

Սևակ Վարդումյան




Լրահոս