Սևքար գյուղում 30 հա խոտածածկույթ է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 29-ին, ժամը 12։07-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ ԱԻՆ տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևքար գյուղի վարչական տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել՝ 16:49-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:




Լրահոս