ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հաց չեմ ուտում, որ զուգարան չգնամ». հաշմանդամը պահանջում է մեծացնել իր տան դռները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

71-ամյա Սամվել Կոստանյանն է, երկու ոտքից զրկված, ապրում է միայնակ՝ Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում: Նշենք, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացուն մեկ սենյակ է տրամադրել Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեի հանրակացարանում: Ըստ պայմանավորվածության՝ քաղաքացին այստեղ պետք է մնա մեկ տարի, շուտով ժամկետը լրանում է եւ 71-ամյա Սամվելը մտահոգված է, որ նախարարությունը կարող է իրենից պահանջել ազատել բնակարանը:

Քաղաքացին դժգոհում է՝ պատմելով, որ որեւէ պետական կառույցի կողմից ինքն ուշադրության չի արժանանում:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանն առաջարկում է տուգանել այն առևտրի ու հանրային սննդի օբյեկտներին, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիութուն չեն ապահովի: Մյուս կողմից, սակայն, բնակելի շենքեր կան, որոնք հարմարեցված չեն հաշմանամություն ունեցող անձանց համար, իսկ այդ շենքերում այս պահին էլ անվասայլակով մարդիկ են բնակվում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս