Գանձակ գյուղում չեն կարողացել կապ հաստատել սար բարձրացած հովիվի հետ. որոնումներին միացել են գյուղացիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 9-ին, ժամը 23։40-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում չեն կարողանում կապ հաստատել սար բարձրացած հովիվի հետ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները գյուղին հարակից արոտավայրում հայտնաբերել են Ս․ Ս․-ին (ծնված 1977 թ.)։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 3 փրկարար, 3 ոստիկանության աշխատակից և Գանձակ գյուղի 12 բնակիչ:




Լրահոս